«Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում բանակցությունների տարրական կանոններին»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|
12:36 - 18 հունվարի, 2024

«Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում բանակցությունների տարրական կանոններին»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հույս ունի, որ Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու նպատակ չունեն։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանում իր արտահայտած մտքերով եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը բացարձակ չի տիրապետում ոչ միայն դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում անգամ բանակցությունների տարրական կանոններին։ Չի էլ հասկանում, որ նմանատիպ հարցերի վերաբերյալ գոյություն ունի միջազգային իրավունք եւ նաեւ կանոններ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանակցային սկզբունքների մասին չխոսեց։ Ինքը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիեւը հեշտությամբ կոտրում է եւ հեշտությամբ հակադարձում է։ Իսկ հայկական կողմից չկա սկզբունքների շուրջ հստակ մոտեցում»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ միջազգային իրավունքի տեսակետից սկզբունքներից կարևորներից մեկը հետեւյալն է, թե ի՞նչ մոտեցումով ես դու մտնում բանակցությունների մեջ։ Ալիեւը հայտարարում է՝ «այն, ինչ իմ տիրապետության տակ է, իմն է»։ Եվ դրանով է հիմնավորում, որ բռնազավթած տարածքներից զորքերը չի ուզում դուրս բերել։

«Նիկոլ Փաշինյանի կամ հայկական կողմի պատասխանը ո՞րն է դրան, ոչ մի բան, զրո։ Մինչդեռ, նույն միջազգային իրավունքի տեսակետից, եթե դու այդ մոտեցումն ես որդեգրում, առաջինը՝ առնվազն դու ընդհանրապես չպետք է խոսես որեւէ անկլավի մասին։ Երկրորդ, եթե անգամ դա հիմք է ընդունվում, եւ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռամբ անգամ եթե բանակցային փաթեթ է մտել Ալմա-Աթայի հայտնի հռչակագիրը եւ արձանագրությունը, ապա Ադրբեջանը պաշտոնապես միացել է, եւ իր համար այդ նորմը գործողության մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Այսինքն՝ եթե դու խոսում ես տիրապետման տակ գտնվող տարածքի եւ սահմանագծի, սահմանազատման մասին, այդ պահի դրությամբ պետք է խոսես։ Իսկ այդ պահի դրությամբ սահմանագիծը շփման գիծն էր, որտեղ հայկական իշխանության ներքո գտնվող տարածքները Հայաստանի իրավազորության ներքո են»,- հավելեց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նույն միջազգային իրավունքի կանոնների համաձայն՝ օպտիմալ է այնպիսի հաղորդակցությունների բացումը եւ այնպիսի միավորների ձեւավորումը, որոնք երկու կողմերին էլ հնարավորություն չեն տալու ապագայում այնպիսի որոշումներ կայացնել, որպեսզի միակողմանի շահ ստանան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել