Ալիևն ԱՄՆ նոր դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
 |armeniasputnik.am|
18:21 - 18 հունվարի, 2024

Ալիևն ԱՄՆ նոր դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
 
Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը:
 
ԱՄՆ դեսպանը նաև շնորհավորել է Ալիևին COP29 համաժողովն այս տարի Ադրբեջանում անցկացվելու առիթով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել