tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, դիտակետին և արձակման կետին, որոնք պատկանում են Հեզբոլլահ շարժմանը: Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում։
Նշվում է, որ հարվածները եղել են ի պատասխան այսօր առավոտյան Լիբանանից արձակված երկու արկի։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են ահաբեկչական ենթակառուցվածքի, դիտակետի և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության արձակման կետի վրա՝ Ալ-Ադիսա շրջանում», - ասվում է բանակի Telegram ալիքում:
comment.count (0)