Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ
14:21 - 22 հունվարի, 2024

Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Հունվարի 20-ին՝ առավոտյան ժամը 05:15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր 19 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվել է նաև ծալովի դանակ:

Ըստ նրա՝ դեղնականաչավուն զանգվածը վայրաճ թփերից քաղած կանեփ է, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով, և երկուսն էլ անձնական օգտագործման համար են:

Կազմված փաստաթղթերն ու 35-ամյա տղամարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել