shantnews.am: Հյուսիսային Կորեան մի քանի թեւավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ ծառայությունը։
«Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, ԿԺԴՀ-ի կողմից մի քանի թեւավոր հրթիռների արձակում են հայտնաբերել Դեղին ծովի ուղղությամբ»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ:
Նշվում է, որ մանրամասները վերլուծվում են Հարավային Կորեայի և ԱՄՆ հետախուզական գործակալությունների կողմից:
Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատրաստվածությունը և սերտորեն համագործակցում են ամերիկյան կողմի հետ՝ Հյուսիսային Կորեայի հետագա գործունեությանը վերահսկելու համար:
comment.count (0)