Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
 |tert.am|
20:22 - 29 հունվարի, 2024

Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին |tert.am|

tert.am: Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին․

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։

Բոլորին է հայտնի, որ հենց Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։

Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Հաջիզադեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել