aravot.am: «Չեմ պատասխանի այդ հարցին, սակայն կասեմ հետևյալ ձև։ Այո, ես եմ խնդրել Երանոսյանին, որ ընդունի աշխատանքի»,- դատախազի հարցին՝ քրեական գործով ձեռքբերված ապացույցներով Ձեր դուստրը Ներքին զորքերում է ծառայել և հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին, մասնավորապես վերջինս նաև կոչումի բարձրացում է ունեցել, Դուք էիք ստորագրել այդ հրամանը։ Ո՞րն էր պատճառը, որ փոխգնդապետի կոչում ստացավ, ի՞նչ տեղեկություն ունեք, Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստի ընթացքում այսպես արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը։
Այնուհետև շարունակեց․ «Հետագայում երեխաներ է ունեցել և այլն, և այլն։ Չեմ հետաքրքրվել այդ գործընթացներով, բայց հետագայում, երբ արդեն ազատվելուց հետո իմացել եմ, որ հաճախելիությունը չի ապահովվել և այլն և այլն, ես ինքս եմ ասել, որ կտանեք, այդ գումարները կմուծեք, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ Ես ու Երանոսյանը մարտական ընկերներ ենք։ Կարծում եմ՝ անհարմար է զգացել ինձ մոտ այդ հարցերը բարձրացնել, լռել է․ չեմ ողջունում դա, բայց չեմ էլ մեղադրում»։ Վլադիմիր Գասպարյանը ընդհատեց դատախազի՝ ևս մեկ հարց ձևակերպելը և ասաց․ «Ձեր հարցերին չպատասխանեցի, արդեն նյա (ուզում էր ասել նյարդայնանում,-հեղ․), ինչ է լինո՞ւմ»։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը արձագանքեց՝ չգիտեմ։ Դատախազը միջամտեց՝ նյարդայնանում։ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ «վոբշեմ, էդ բանից եմ լինում»։ Դատախազն ասաց՝ ուղղակի ուզում էի ճշտել։ Նախկին ոստիկանապետն ասաց՝ ասեք, մի հատ էլ ասեք։ Դատախազը հարցրեց՝ այսինքն՝ Դուք տեղեկացված չե՞ք եղել, որ Յուլյա Գասպարյանի պաշտոնը թույլ չէր տալիս, որ նա ստանար փոխգնդապետի կոչումը և նրան մեկ օրով մեկ այլ հաստիքի են նշանակել։ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Ես օրը հարյուրավոր հրամաններ եմ ստորագրել։ Եթե բախտ ունենայիք լինել իմ ընդունարանում այդ օրերին, կտեսնեիք, որ սեղանին երկու մետրանոց գործեր են, և կադրերի մարդիկ նստած աշխատանքներ են անում։ Շատ ժամանակ դա ավտոմատիզացված է եղել»։
comment.count (0)