Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|
16:42 - 03 փետրվարի, 2024

Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, երբեմն էլ լինում են տեղային բռնկումներ։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում , եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։

Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով՝ պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։

«Կասկածներին ու միֆերին հավատալը բերում են նրան, որ երեխաներին չեն պատվաստում»,- ասաց նա։

Նախարարությունը հիմա նպատակ է դրել հետ բերել մանկական պատվաստման 95 տոկոս ցուցանիշը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել