Վրաստանում Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում հանվել է էլեկտրամեքենայի համար նախատեսված 2 միավոր մարտկոց։ Երկուսի մեջ էլ ընդհանուր առմամբ վեց միավոր հատուկ պայթուցիկ սարք է եղել տեղադրված։
Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։
Նշվում է, որ երկրի Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացում ներգրավված են եղել 7 անձ Վրաստանից, 3 անձ Ուկրաինայից և 2 անձ Հայաստանից։
Գործընթացը ներառում է նշված պայթուցիկ սարքերը Վրաստան ներմուծում, երկրի ներսում տեղափշարժ, դեպի ՌԴ բեռնարկղերից մեկի տարանցում, իսկ մյուսի՝ մայրաքաղաքում տեղադումը։
Ըստ հայտարարության՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը Բաթումի քաղաքից է․ «Հետաքննությունը պարզել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար չեն իմացել պայթուցիկ սարքերի մասին»։
Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։
comment.count (0)