Մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների. նույնքան բացակայած այլ անդամներ շարունակելու են անհետևանք բացակայել նիստերից. Խաժակյան
13:34 - 07 փետրվարի, 2024

Մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների. նույնքան բացակայած այլ անդամներ շարունակելու են անհետևանք բացակայել նիստերից. Խաժակյան

Այսօր մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների, որոնք նախորդ նստաշրջանում բացակայել են նիստերի մեծամասնությանը։ Այս մասին ֆեյբուքում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ես պնդում էի, որ այս մարդիկ քաղաքային խնդիրներ լուծելու մտադրություն չունեն և չեն կիրառելու իրենց մանդատը։ Սա այլևս փաստ է։ Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած ուժը ԸՆՏՐՈՂԱԲԱՐ մանդատից զրկում է միայն սուր ընդդիմախոսներին։ Նույնքան բացակայած այլ ավագանու անդամներ շարունակելու են անհետևանք բացակայել ավագանու նիստերից։

Այսօրվա և ապագա քվեարկությունները որևէ կերպ չեն արտացոլելու ընտրողի քվեն, քանի որ ՔՊ-ից բացի մյուս ուժերը հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, որոնք ընդամենը մեկ շաբաթ անց կհաստատեն հանրային տրանսպորտի անհամաչափ թանկացումը և այսպես շարունակ։ Համամասնական ընտրակարգի հերն անիծվեց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել