Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները |tert.am|
09:45 - 08 փետրվարի, 2024

Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայում հրադադարի հաստատման եռափուլ նախագծում ներկայացված առաջարկները: Փոխարենը նա հայտարարել է, որ  Իսրայելի ռազմական հարձակումը Գազայի հատվածում կշարունակվի՝ մինչև առաջիկա ամիսներին «բացարձակ հաղթանակի» հասնելը:

Ինչպես գրում է politico.com-ը, Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջ քաշած պայմանները՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, որակել է «զառանցանք»՝ կոշտ քննադատելով ցանկացած պայմանավորվածություն, որը պատերազմից հետո զինյալների խմբին ամբողջությամբ կամ մասնակի վերահսկոողություն կտա Գազայի հատվածի նկատմամբ:

Նեթանյահուն այս մեկնաբանություններն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից անմիջապես հետո:

«ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներին հանձնվելը, որոնք մենք հիմա լսեցինք, ոչ միայն չի հանգեցնի գերիներին ազատելուն, այլ պարզապես կտանի դեպի ևս մեկ կոտորածի», - ասել է Նեթանյահուն երեկոյան մամուլի ասուլիսում:

«Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ գործողությունը կտևի ամիսներ, ոչ թե տարիներ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել