Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը
15:02 - 09 փետրվարի, 2024

Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Հունգարիա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ:

«Քննարկել ենք առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել