«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ |armenpress.am|
12:12 - 10 փետրվարի, 2024

«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ ներկայացուցչական պալատ է ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատությանն աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը:

«Ալիևը խախտեց միջազգային իրավունքը՝ նախորդ տարի Արցախի վրա մահաբեր հարձակման հրաման տալով։ Նա մինչ օրս որևէ լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120 հազար հայերի տեղահանմանն իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի է: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը։

 

Նա նշել է, որ Ներկայացուցչական պալատ է ներկայացրել Հայկական պաշտպանության ակտը, որը կդադարեցնի անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետագա ողջ օգնությունն Ադրբեջանին և ապացույցներ կպահանջի, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել