Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները |armeniasputnik.am|

<diarmeniasputnik.am: Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

 
«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- նշված է պատասխանում։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով