civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման հայտարարություններին և շեշտել սահմանադրական փոփոխությունների հարցը։
«Գալով Վարչապետի [Նիկոլ Փաշինյանը] այն հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցը միջազգային հանրության շրջանում աջակցություն չի ստացել, նշանակում է, որ վարչապետը Ադրբեջանի տարածքների հանդեպ ունեցած պահանջները ոչ թե անհիմն է համարում, այլ դրանց ընթացք տալն անիմաստ է գտնում, քանի որ այն չի արժանանում միջազգային հանրության աջակցությանը։
Սա հավելյալ անգամ ապացուցում է Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Այդ տեսանկյունից անհրաժեշտություն է, որ Հայաստանը իր Սահմանադրությունում և իրավական ակտերում հանի մեր [Ադրբեջանի] դեմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներ ենթադրող կետերը», -հայտարարել է Հաջիջազեն։
Նա նորից մեղադրել է հայկական կողմին 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ և ասել հետևյալը․ «Հայաստանյան կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման սկզբունքներով հարաբերությունների կարգավորումն է, ինչպես նաև խաղաղության հաստատման համար Ադրբեջանի հետ ուղիղ կառուցողական բանակցություններն են։
Փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղում անելն արդեն արդիական չէ․
«Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ»։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)