«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին |news.am|
13:31 - 19 փետրվարի, 2024

«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին |news.am|

news.am: Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ: Այսպես արձագանքեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցությունների վերաբերյալ:

«Այս պահին նման որոշում, գոնե ես գիտեմ, որ չկա. կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց կքննարկենք»,-ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ ինքը նախարար նշանակվելու առաջարկ չի ստացել. «Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ, հանձնաժողովի նիստի ենք: ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը, վստահաբար, պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը: Եվ նույնիսկ ինձ ինչ-որ տեղ զարմացնում են այդ հարցադրումները: Իմկարծիքով դրանք նույն կարգի պատասխանատու եւ կարեւոր աշխատանքներ են»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նշենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որի հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա«տնային կալանք»;

Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։

Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։

Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել