Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել. փաստաբան
20:42 - 22 փետրվարի, 2024

Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել. փաստաբան

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի ժամանակ ասել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
 
«Աշոտ Դանելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել»,– նշել է նա ուղերձում։
 
Երիցյանը հիշեցրել է, որ իր պաշտպանյալը 60 ժամ եղել է անազատության մեջ, բայց ոչ մի մեղադրանք, փաստորեն,չի ապացուցվել։
 
Դանիելյանն իր հերթին նշել է, որ իր նկատմամբ կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել, բայց դա չի ստացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել