Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Գաբրիել Ատալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը՝ հրապարակելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից լուսանկար։

«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ. շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր երկուստեք ցանկությունը:

Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն