Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցն ավարտվել է։ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Օդանավակայանից ճանապարհել եմ իմ գործընկերոջը»,- գրել է Պապիկյանը։
Ավելի վաղ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։
comment.count (0)