Նկատել ենք, որ երկու հոգի է գալիս, մեկին բռնել են և տեղափոխել Գորիս. Արգամ Հովսեփյան
 |pastinfo.am|
13:51 - 28 փետրվարի, 2024

Նկատել ենք, որ երկու հոգի է գալիս, մեկին բռնել են և տեղափոխել Գորիս. Արգամ Հովսեփյան |pastinfo.am|

pastinfo.am: Առավոտյան երկու ադրբեջանցի է հատել սահմանը, անցել Տեղ գյուղի հատված։ Նրանցից մեկը փախչել է, մյուսին՝ բռնել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը։

«Բաց է, տեսել ենք, նկատել ենք, որ երկու հոգի է գալիս։ Մեկին բռնել են, մյուսը փախչել է»,- նշեց նա։

Իսկ թե արդյո՞ք փնտրում են երկրորդ զինծառայողին՝ Հովսեփյանը նշեց․ «Դե ինչ փնտրեն։ Արդեն երևի իրենց դիրքեր է գնացել։ 1 կմ հեռու՝ իրենց դիրքերն են արդեն»։

Հովսեփյանը հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողին, որին բռնել են պայմանագրայինները, տեղափոխել են Գորիս։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրությամբ էր տարածել՝ ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանն ապօրինի անցնելը պատճառաբանելով իբրև մոլորվելու հետևանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել