Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ
 |civilnet.am|
12:02 - 01 մարտի, 2024

Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը պատրաստ է էլ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ։ Ազգային ժողովում մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։

«Ինչ օրակարգեր կլինեն, առաջիկայում դրանց մասին կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ լինեն համապատասխան որոշումներ։ Բայց ես արձանագրում եմ, որ մեր օրակարգում է բնականաբար ԵՄ անդամ երկների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով Հայաստանի պետական շահը»,- ասաց Հովհաննիսյանը։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանի չորս սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու են։

«Սա, իհարկե, տեղափոխում է նաև այս անդամակցության աշխարհագրության սահմանները դեպի Հայաստանի Հանրապետություն և ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որևէ մեկն էլ չի բացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով ԵՄ օրինակը լավագույններից է, եթե ոչ ամենալավը»,- նշեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել