Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի․ Կլաար
 |factor.am|
16:00 - 01 մարտի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի․ Կլաար |factor.am|

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի: Այս մասին Անթալիայի միջազգային դիվանագիտական ամենամյա հավաքի շրջանակում տեղի ունեցած «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի: Ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիր, որը կողմերի կողմից կընկալվի որպես արդար»,- ասել է Կլաարը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը։

«ԵՄ-ն ներգրավված է երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապահովման գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Սա պետք է ներառի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ապաշրջափակումը՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, այդ թվում՝ ապահովելով Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ»,- նշել է Կլաարը։

Եվրոպացի դիվանագետը նաև ասել է, որ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանում առաջատար երկիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել