Բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը․ ՌԴ դեսպանության շնորհավորանքը՝ ՀՀ դիվանագետի օրվա առթիվ |tert.am|
14:42 - 02 մարտի, 2024

Բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը․ ՌԴ դեսպանության շնորհավորանքը՝ ՀՀ դիվանագետի օրվա առթիվ |tert.am|

tert.am: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։

Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 2-ին Հայաստանում նշվում է ՀՀ դիվանագետի օրը։ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, այն խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել