«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Ստորեւ՝ հայտարարությունը։
«Գիտուժ» նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով։ Նման համակարգի անխափան և նպատակաուղղված գործունեությունն է պետություններին հնարավորություն տալիս հասնել անվտանգության, տնտեսության ու հասարակության շարունակական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների և գործընթացների ապահովմանը։
Միևնույն ժամանակ տարբեր ձևաչափերով և հարթակներում բազմիցս անդրադարձել ենք այս համակարգի կայացմանը և զարգացմանը խոչընդոտող խնդիրներին. նպատակի հստակ սահմանման, համակարգի կայացմանը և զարգացմանը նպաստող համապարփակ ռազմավարության և դրանից բխող կառավարության ու իր պրոֆիլային նախարարությունների միջև փոխկապակցված քաղաքականության բացակայությանը և այլն։
Այս համատեքստում կարևոր ենք համարում, որ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման հիմքում ընկած է վերոնշյալ խնդիրների լուծմանը նպաստելը։ Ուրախ ենք արձանագրել, որ խորհրդի մեջ ներգրավված են պետական, գիտական և տեխնոլոգիական հատվածի ներկայացուցիչները։ Նաև կարևոր ենք համարում, որ ՀՀ վարչապետը խորհրդի նիստի ընթացքում հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը»։
Միևնույն ժամանակ, նոր ձևավորված խորհրդի արդյունավետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության թիրախային խնդիրների լուծմանը միտված գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ ենք համարում նաև բարձրաձայնել հետևյալ խնդիրների մասին.
Այս բացթողումը պետք է լրացնել և հստակ ամրագրել, որ խորհուրդն աշխատելու է Հայաստանի անմիջական կարիքներից և նպատակներից բխող գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
«Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենայն ուշադրությամբ և անաչառությամբ մշտադիտարկելու է խորհրդի աշխատանքները և պատրաստ է աջակցել իր օրակարգի, առաքելության և արժեքների շրջանակում գտնվող գործընթացներին։
Լուսանկարը՝ վարչապետի կայքից
comment.count (0)