Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ–ին
 |armeniasputnik.am|
21:10 - 07 մարտի, 2024

Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ–ին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Շվեդիայի Թագավորությունը պաշտոնապես միացել է ՆԱՏՕ–ին։ Տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

 
«Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին»,– ասվում է հաղորդագրությունում։
 
Այդպիսով, սկանդինավյան երկիրը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամը։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ պաշտոնական ընթացակարգը կավարտվի այսօր երեկոյան, իսկ Բրյուսելում ՆԱՏՕ–ի կենտրոնակայանի մոտ շվեդական դրոշը կբարձրացնեն հաջորդ շաբաթվա սկզբին։
 
Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ֆինլանդիան 2023 թվականի ապրիլի 4-ին պաշտոնապես դարձավ դաշինքի 31-րդ անդամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել