Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան
 |news.am|
13:20 - 20 մարտի, 2024

Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանում: Փոխարենը թող պահանջեին, որ զգուշացում աներ Ադրբեջանին, այլ երկրների՝ որեւէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կասեցնելու համար: Չարեց: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի  դեպքը:

Հայաստանը վարում էր փոխլրացնող արտաքին քաղաքականություն, նաեւ ռազմական հարաբերություններ ուներ ՆԱՏՕ-ի հետ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները որեւէ կերպ թարս կամ խեթ չէին նայվում ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Ռուսաստանի կողմից: Դա էր հավասարակշիռ արտաքին հարաբերությունը, եւ ոչ թե միակողմանի, մի ռազմավարական գործընկերոջ, անվտանգային համակարգում կարեւոր դեր ունեցող գործընկերոջ հետ ամբողջությամբ փլուզել քո հարաբերությունները, փոխարենը երազային ինչ-որ բանի ակնկալիքով, որը դեռ նյութականացված չէ»,-ասաց նա:

Ինչ անել հարցին էլ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Դիմադրել, համաժողովրդական դիմադրել, ամեն մի հայրենակցով դիմադրել, քաղաքական ուժերով, խորհրդարանական ընդդիմությունով դիմադրել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել