armenpress.am: «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ ոստիկանության աշխատակիցները Սաղաթելյանին բերման են ենթարկում ոստիկանության բաժին։
Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին հասարակական ակտիվիստ, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին։
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու միջոցով խուլիգանություն կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ Սամսոնյանը ձերբակալվել է «Իմնեմնիմի» փոդքասթում հնչեցրած մտքերի համար։
Վազգեն Սաղաթելյանը լրատվամիջոցների հետ զրույցում հավանական էր համարել իր ձերբակալությունը ևս։
comment.count (0)