Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը
11:37 - 23 մարտի, 2024

Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը

Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը․ 

«Տաջիկական կողմը հաստատում չի ստացել ռուսական իշխանություններից Տաջիկստանի քաղաքացիների ներգրավվածության մասին շրջանառվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ»,- նշել են երկրի ԱԳՆ-ից։ 

Նշենք, որ տելեգրամյան ալիքները տարածել էին 4 անձի լուսանկար՝ նշելով, որ վերջիններս ահաբեկչություն իրականացրած անձինք են և չորսն էլ Տաջիկստանի քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։

Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 

Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը, ըստ ՌԴ ՔԿ-ի, կարող է աճել։ Փրկարարները ավիացիոն ուժերի օգնությամբ տարհանել են 100-ից ավել մարդու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել