tert.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում։
Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը։ Դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու միջնորդությունը, որը ներկայացրել էին պաշտպանները։
Ավելի վաղ դատարանը թույլ չէր տվել Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռևս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
comment.count (0)