Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել | factor.am

Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ նա Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ․ խափանման միջոցը՝ կալանք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն