Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|
17:56 - 26 մարտի, 2024

Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

a1plus.am: «Արցախի բնակչությանը Հայաստանում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով և առաջնայինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Այս առումով մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որպեսզի մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մեր վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13- հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո։ Համար մեկ խնդիրը սոցիալական և կենցաղային վիճակն է։ Շատ-շատերը կան, որ սպասում են՝ հասկանալու թե Հայաստանի Հանրապետությունը բնակարանային ապահովման ինչ ծրագիր է գործողության մեջ դնելու»,- ասում է նա։

Գ. Ստեփանյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց կարիքների համար միջազգային հանրության կողմից Հայաստանին տրվող աջակցությունն ընդհանրապես չի համապատասխանում առկա կարիքներին։

«Ըստ հանրային դաշտում առկա հայտարարություների՝ աջակցությունների թիվը չի գերազանցում 65-67մլն դոլարը և՛ Եվրոմիության և՛ ԱՄՆ կողմից հատկացրած։ Հարկ է նշել, որ այդ գումարը չի հատկացվել Հայաստանի կառավարությանը։ Դրանից կարծես թե 15մլն դոլարն է, որ ուղիղ բյուջետային աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս գումարը հատկացվել է Կարմիր խաչին, և տարբեր զարգացման, հասարակական կազմակերպությունների։ Վստահորեն, այդ կազմակերպությունները որոշակի աջակցություն ցուցաբերել են, բայց դա ընդհանրապես շոշափելի աջակցություն չէր։ Այսօր մարդիկ կան, որ սոված են քնում։ Տրամադրված 40+10 աջակցությունն ընդամենը հերիքում է բնակարանային վարձը և կոմունալ ծախսերը հոգալուն»,- ասում է Գ. Ստեփանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել