Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
azatutyun.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ունի ահաբեկչական սպառնալիքների մասին այլ երկրներին նախազգուշացնելու հարցում։
Նա հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որով ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել մեկ շաբաթ առաջ Կրասնոգորսկում Crocus City Hall համերգային համալիրում բազմաթիվ անմեղ մարդկանց ահաբեկչական սպանության կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր դրսևորումներով: Մենք հիշում ենք, որ Ռուսաստանն առաջինը մեզ հետ կապ հաստատեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: Ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի սեփական փորձից ելնելով, մենք որդեգրել ենք ուրիշներին նախազգուշացնելու և տեղեկատվություն փոխանցելու գործելակերպ, երբ առկա է վտանգ խաղաղ բնակիչների համար: Խոսքը ոչ միայն մեր դաշնակիցների, այլև այն երկրների մասին է, որոնց հետ մենք կարող ենք ունենալ խորը տարաձայնություններ, այդ թվում՝ Ռուսաստանի»,- ասել է Լին Թրեյսին:
Դեսպանի փոխանցմամբ, ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ խեղաթյուրել և հրապարակայնորեն մերժել են «Իսլամական պետություն» կառույցից բխող սպառնալիքի մասին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության ծառայություններին ամսվա սկզբին տրամադրված տեղեկատվության օգտակարությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)