shantnews.am: Երեքշաբթի Ռուսաստանի խնդրանքով նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու վերաբերյալ, իր Telegram-ում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ գործողությունը դատապարտելու խնդրանքով: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել»,- ասել է Պոլյանսկին:
comment.count (0)