Արևիկ Ավոյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից
12:54 - 05 ապրիլի, 2024

Արևիկ Ավոյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արևիկ Ավոյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արևիկ Ավոյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Արեւիկ Ավոյանն այս պաշտոնում նշանակվել է 2022 թվականի ապրիլին: Մինչ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակվելը Արևիկ Ավոյանը աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես իրավաբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել