azatutyun.am: «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից:
Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց. - «Դե հիմա աշխատանքները սկսված են»։
Վերջերս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատասխանել էր․ - «Մենք հող հանձնող չենք»։
comment.count (0)