Արմեն Գրիգորյանը Հենրիկ Լենդերհոլմի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը
18:50 - 08 ապրիլի, 2024

Արմեն Գրիգորյանը Հենրիկ Լենդերհոլմի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը: ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ տնտեսության և անվտանգային ոլորտի բազմազանեցման մասին՝ դիտարկելով Շվեդիան որպես կարևոր գործընկեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել