Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի իր գործընկերոջ և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Դամասկոսում շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ապրիլի սկզբին ավերվել էր իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։
comment.count (0)