Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|
14:24 - 09 ապրիլի, 2024

Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

news.am: Թյուրիմացություն է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Հայստանի ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ արված իր հայտարարությանը:

«Նախ ասեմ՝ սահմանազատման խնդիրները քննարկվում են հանձնաժողովում, իսկ գլխավոր շտաբի հետ կապված ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման իմաստով։ Առանց ԶՈՒ գլխավոր շտաբի կարծիքի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի անհնար:

Այսինքն՝ հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, բնականաբար, այդ աշխատանքները ճիշտ ձևակերպելու համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունը, իսկ ԳՇ-ի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է սահմանզատումը հենց Տավուշից սկսել, Քոչարյանն ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։

Մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել