ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ՝ հիշատակելով, որ իրանական կողմը հարձակման պատճառ է նշել Դամասկոսում իրանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակումը, որը ՌԴ-ն դատապարտել էր։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե, ցավոք, արեւմտյան երկրների դիրքորոշման պատճառով ՄԱԿ ԱԽ-ն չկարողացավ համարժեք արձագանքել իրանական հյուպատոսական առաքելությանն ուղղված հարվածին.
«Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում բազմաթիվ ճգնաժամերի, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի չկայունացումը, որոնք հաճախ հրահրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնի լարվածության աճի։
Ներգրավված բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Հույս ենք հայտնում, որ տարածաշրջանի պետությունները առկա խնդիրները կլուծեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Կարեւոր ենք համարում, որ կառուցողական տրամադրված միջազգային խաղացողները նպաստեն դրան»։
comment.count (0)