Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ քաղաքացին, հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում է «հակահայ վիժվածք», դիպչում է պատգամավորին՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։
Ասլանյանը, քաղաքացուն անվանելով «ապուշ», հրում է նրան ու ասում, որ թողնի՝ իջնի տրանսպորտից։ Այնուհետև քաշքշուկ է սկսվում, և Հակոբ Ասլանյանը հարվածելով գցում է հեռախոսը, որով քաղաքացին տեսանկարահանում էր իրեն։
Հանրային տրանսպորտում գտնվող քաղաքացիները հորդորում էին դադարեցնել կռիվը ու քաղաքացուն ասում, որ տրանսպորտի մեջ չպետք է դա տեղի ունենա։ Ասլանյանի՝ տրանսպորտից իջնելուց հետո լեզվակռիվ է սկսվում երկու քաղաքացիների միջև․ տեսանյութը նկարահանող քաղաքացին մյուսներին ասում էր, որ «հայրենիքն են տալիս և պետք է թքեն նրանց վրա մասսայական»։
comment.count (0)