Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով
 |hetq.am|
16:53 - 16 ապրիլի, 2024

Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով |hetq.am|

hetq.am: 18 տարին չլրացած Կարենը (անունը փոխված է) կանգնել է դատարանի առաջ: Ոստիկաններն անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են «Շոկո» անվամբ հայտնի 1.2 գրամ «MDMB-2201» տեսակի թմրամիջոց: Կարենին սպառնում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում, քանի որ հայտնաբերված թմրամիջոցը եղել է ապօրինի՝ առանց բժշկի նշանակման:

Կարենը սովորում է 11-րդ դասարանում: Ծնողները չեն իմացել, որ երեխան թմրանյութ է օգտագործում, սակայն կասկածներ ունեցել են, երբ նկատել են, որ աչքերը կարմրում են, ոչ սովորական վարքագիծ է դրսևորում:

«Չեմ պատկերացնում, թե մեր ընտանիքի հետ ինչ կկատարվի, եթե տղայիս ազատազրկման ձևով պատիժ նշանակեն: Դա կկործանի նոր-նոր կյանք մտնող երեխայիս, սակայն չեմ էլ ուզում անպատիժ մնա, որ իրեն դաս լինի, հետ կանգնի այդ ճանապարհից»,- ասում է Կարենի մայրը:

2023թ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության մեղադրանքներով 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան:

Նշենք, որ «MDMB-2201»-ն համարվում է սինթետիկ թմրանյութ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը պարբերաբար սոցիալական ցանցերում իրազեկում է, որ այս խմբի թմրամիջոցներն արագորեն կախվածության համախտանիշ են ձևավորում: Այս թմրանյութի մեկանգամյա գործածման հետևանքով առաջանում են զարգացող սուր հոգեմարմնական խնդիրներ՝ գիտակցության, մտածողության, ընկալման ֆունկցիաների, ծանր սոմատովեգետատիվ խանգարումներ, և հաճախ սուր թունավորումը («գերդոզավորում») ունենում է գիտակցության կորուստ՝ մահվան ելքով:

Սինթետիկ կաննաբինոիդների կանոնավոր կամ պարբերական գործածման արդյունքում կախվածության համախտանիշի արագ ձևավորմանը զուգահեռ, զարգանում են նաև քրոնիկական ընթացքով հոգեախտաբանական խանգարումներ՝ մտածողության, ընկալման, հիշողության, ինտելեկտի կայուն և հաճախ անդառնալի խնդիրներով:

Տարեցտարի ավելանում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված անչափահասների թիվը: 2018-2023թթ. 36 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատարանի առջև կանգնած անչափահասներն ավելի շատ եղել են Երևանից, Արարատի և Արմավիրի մարզերից:

2018-2023թթ. 15 անչափահաս ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝  թմրանյութ օգտագործելու համար: Նշված ժամանակահատվածում միայն 2020թ. վարչական պատասխանատվության ենթարկված անձ չկա, իսկ ամենաշատ պատասխանատվության ենթարկվել են 2023թ.-ին՝ 5 անչափահաս:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով (100-200 հազ. դրամ): Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք (200-400 հազ. դրամ):

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել