ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արարատի մարզի Արարատ քաղաքում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ստեղծում են հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության ուղղակի սպառնալիք են։
Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել։
Նշվում է, որ տեսչական մարմնի և Արարատ համայնքի համագործակցության արդյունքում համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված վերոնշյալ բենզալցակայանն ապամոնտաժվել է։
comment.count (0)