Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19:17 - 19 ապրիլի, 2024

Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250 գ, արտադրված 20․02․2024 թ., պիտանի է մինչև 20․10․2024 թ., «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գ, արտադրված 17․01․2024 թ. պիտանի է մինչև 17․09․2024 թ., «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250 գ, արտադրված 23․02․2024 թ., պիտանի է մինչև 23․10․2024 թ., «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գ, արտադրված 28․01․2024 թ., պիտանի է մինչև 28․06․2024թ, «Հալվա արևածաղկի» 250 գ, արտադրված 25․02․2024 թ., պիտանի է մինչև 25․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի» 150 գ, արտադրված 25․02․2024 թ., պիտանի է մինչև 25․08․2024 թ., «Հալվա արևածաղկի օդային» 200 գ, արտադրված 15․02․2024 թ., պիտանի է մինչև 15․10․2024 թ․ արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

«Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր որ  ՍԱՏՄ նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: 

«Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Ստյոպա 04:42 19.ապրիլի.2024

BOLOR HACAMTERQNERO QIMIA EN, HACO EKRORD ORO CHI UTVUM. RAZLIXLITELUVILICHITEL E AMBOXCHOVIN... NUYNO MSAMTERKO U KATNAMTERKO

Մեկնաբանել