arm.sputniknews.ru: Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել։ Կիրանցում հավաքված բնակիչների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Սրբազանը գրեթե ողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։ Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
«Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, երկուշաբթի [Նիկոլ Փաշինյանը] եկել է Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,- տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)