news.am: Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ գյուղացիները փակել են ճանապարհը եւ հրաժարվում են բացել այն: Նրանք նշում են, որ վտանգված է իրենց գյուղը, իրենց ճանապարհը, պահանջում են գործընթացի կասեցում։
«Սա մեր հողն է։ Մենք ուզում ենք մեր գյուղը, մեր հողը։ Ժողովուրդը խաբվել է, էլ ոչ մեկի չի ուզում լսել»,- ասում են գյուղացիները։
Վահե Ղազարյանն իր խոսքում նշեց. «Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու»։
Բնակիչներից մեկը նկատեց, որ զինվորն իր արյան գնով գծել է սահմանը, թողեք այդպես մնա. «Դուք հիմա վրե՞ժ եք ուզում լուծեք կիրանցիներից: Բա ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ»:
ՆԳ նախարարն ասաց. «Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի։ Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, ես բացատրեմ»:
Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։
Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)