arm.sputniknews.ru: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակության ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ։
Ծիծեռնակաբերդ էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Գարեգին 2–րդը հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։
Կաթողիկոսը տերունական աղոթք հնչեցրեց, անցկացրեց զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։
Ամենայն հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ եկավ ՀՀ բարձրագույն ղեկավարության հեռանալուց հետո։
comment.count (0)