Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
12:14 - 25 ապրիլի, 2024

Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Շիրակի մարզում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը`հաջակցություն տավուշցիների։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

«Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:

Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:

Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:

Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:

Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը», - գրել է պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել