tert.am: Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Մուրատ Նուրթլեուն և Դեյվիդ Քեմերոնը նոր համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին, գրում է ղազախական Capital հրատարակությունը։
«Կենտրոնական Ասիան գտնվում է մեր առջև ծառացած որոշ ամենամեծ մարտահրավերների էպիկենտրոնում, և Մեծ Բրիտանիայի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունի, որ մենք նպաստենք նրա ապագա բարգավաճմանը», - ասել է Քեմերոնը:
comment.count (0)