Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
11:35 - 04 մայիսի, 2024

Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր

Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել