Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
 |armenpress.am|
13:38 - 05 մայիսի, 2024

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ի առավոտյան պաշտոնական այցերով ​​մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:

Ինչպես փոխանցում է Xinhua-ն,  Չինաստանի նախագահն այցելության է մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։

Ծինփինին ուղեկցում են նրա կինը՝ Պենգ Լիյուանը, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղաքական բյուրոյի կենտրոնական կոմիտեի մշտական ​​հանձնաժողովի անդամ և Կենտրոնական կոմիտեի գլխավոր գրասենյակի տնօրեն Կայ Ցին, ինչպես նաև  ՉԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ և արտաքին գործերի նախարար Վան Ին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել